2024-08-19 20:05
Լրատվական գործակալություններ
0
Զելենսկի․ Ուկրաինան բուֆերային գոտի է ստեղծում Կուրսկի մարզի տարածքում
Այժմ մեր ամբողջ պաշտպանական գործողությունների հիմնական խնդիրն է հնարավորինս շատ ռուսական ներուժ, պատերազմական ներուժ ոչնչացնել, և առավելագույն հակահարված հասցնել։ Ըստ 24tv.ua-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
«Մասնավորապես, սա Կուրսկի մարզում բուֆերային գոտու ստեղծումն է։ Այն ամենը, ինչ վնասում է ռուսական բանակին, ռուսական պետությանը, նրանց պաշտպանական արդյունաբերությանը և տնտեսությանը, այս ամենը մեզ օգնում է կանխել պատերազմի ընդլայնումը և մոտեցնել դրա արդարացի ավարտը»,- հավելել է նա։
News.am