ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող հայերին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներն այս տարվա հոկտեմբերին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը։
Ըստ հաղորդագրության` ԿԽՄԿ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել ձերբակալված անձանց հետ, և պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու համար։
Նշենք, որ ԿԽՄԿ աշխատակիցները նախորդ անգամ սեպտեմբերին էին այցելել հայ գերիներին։ Թե հատկապես ում հետ են հանդիպել, չի հստակեցվում։
Հիշեցնենք` ըստ պաշտոնական տվյալների` Ադրբեջանում է գտնվում 23 հայ գերի, որոնցից 17-ը գերեվարվել են 2023 թվականի ագրեսիայի հետևանքով։ Նրանց թվում են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանին։