2024-11-06 11:19
Լրատվական գործակալություններ
0
Թրամփն իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Հարիսը՝ 226
ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում, Դոնալդ Թրամփը ներկա պահին արդեն իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։
Թրամփը նաեւ շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում եւ Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաեւ այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am