Ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել. Ստեփան Դանիելյան
Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները Թրամփի հետ էին իրենց հույսը կապել, ՔՊ-ն' Դեմոկրատների. ինչպես միշտ, ՔՊ-ի պարագլուխը սխալ խաղադրույք է արել։ Այս մասին իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «Ամերիկայի ժողովուրդը փոփոխություն է ցանկացել եւ դրա համար կամք է ցույադրել, չի մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ։ Կարող է արդյոք Թրամփը բերել այդ փոփոխությունները, կյանքը ցույց կտա։
Վրաստանում նույնպես կամք են ցուցադրել եւ չեն մտածել, որ իրենցից ոչինչ կախված չէ, աշխարհի ուժեղները դա կորոշեն, իսկ իրենք պետք է հույսը դնեն ճակատագրի ամենաթողության վրա։
Հայաստանի ժողովուրդը հանձնվել է, ինքը չի որոշում իր ճակատագիրը»:
Նշենք, որ Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում քաղաքական հաղթանակի մասին և իրեն անվանել ԱՄՆ 47-րդ նախագահ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am