ԱԳՆ-ն չի պատասխանում՝ Բաքվի հետ քննարկվո՞ւմ է Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու հարցը

Արտգործնախարարությունը կոնկրետ չի պատասխանել «Ազատության» հարցմանը, արդյո՞ք Խաղաղության պայմանագրի նախագծի քննարկման շրջանակներում Բաքվի հետ համաձայնեցվել կամ քննարկվում է Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը միջազգային դատարանից հետ կանչելու հարցը։

«Ազատության» հարցմանն ի պատասխան, արտաքին քաղաքական գերատեսչությունից պատասխանել են՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, Հայաստանի դիրքորոշումների, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի հոդվածների վերաբերյալ հանրությանը պատշաճ կերպով և ողջամիտ ժամկետներում տեղեկացվում է»։

Արտաքին քաղաքական գերատեսչությանը նաև հարցրել էինք, եթե Ադրբեջանի հետ քննարկվում է միջազգային դատարաններից այդ երկրի դեմ ներկայացված հայցերը հետ կանչելու հարցը, արդյոք Բաքուն էլ նույն սկզբունքով հետ կկանչի՞ Հայաստանի դեմ ներկայացված հայցերը։ ԱԳՆ -ից այս հարցին էլ ի պատասխան նշել են՝ «խաղաղության պայմանագրի հոդվածները հիմնված են լինելու փոխադարձության սկզբունքի վրա»։

Լուրեր Հայաստանից - NEWS.am