Գյումրիի ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով

Գյումրիում ավագանու նիստն այսօր՝ նոյեմբերի 8-ին, չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով. ներկա էին «Քաղաքացիական պայմանագրից» ավագանու 11 անդամներ, մյուս խմբակցություններից որևէ մեկը ներկա չէր:

Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով:

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն այսօր հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» առաջիկա նիստում չի պատրաստվում քաղաքապետի թեկնածու առաջադրել կամ քվեարկել այլ խմբակցությունների կողմից առաջադրվելիք թեկնածուների օգտին:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ Գյումրիում ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է լինելու:

Գյումրին առանց իշխանության է մնացել, երբ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ու նրա մերձավորների, այդ թվում՝ փոխքաղաքապետ Ջանոյանի դեմ գործի հարուցումից հետո իշխող «Բալասանյան» դաշինքը ողջ կազմով հրաժարական տվեց։

Այսօր ավելի վաղ Գյումրիի վագանու ՔՊ խմբակցությունը հայտրարություն էր տարածել՝ նշելով, որ ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրի եւ չի պաշտպանի այլ թեկնածուի, որի արդյունքում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ:

Լուրեր Հայաստանից - NEWS.am