Սկանդալ Բաքվում՝ COP29-ից առաջ. կազմակերպիչը փորձել է պետական նավթագազային ընկերություն ներդրող ներգրավել
Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայական համաժողովից մի քանի օր առաջ BBC-ին տեսագրություն է ստացել, որտեղ համաժողովի գործադիր տնօրենը քննարկում էր հանածո վառելիքի հնարավոր գործարքները:
Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) 29-րդ նստաշրջանը նախատեսվում է անցկացնել նոյեմբերի 11-22-ը Բաքվում։
Համաժողովի գլխավոր գործադիր տնօրեն Էլնուր Սուլթանովն չարաշահել է իր պաշտոնը՝ փորձելով իր հետ առնչվող պետական նավթագազային ընկերությունում ներդրումներ ներգրավել: Գաղտնի ձայնագրված տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես է նա հնարավոր գործարքը քննարկում ներդրող ներկայացած ոմն մարդու հետ:
«Մենք մշակելու համար բազմաթիվ գազի հանքավայրեր ունենք»,- ասում է նա ձայնագրության մեջ։
ՄԱԿ-ի կլիմայի գործակալության նախկին ղեկավարը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սուլթանովի գործողությունները «բացարձակապես անընդունելի» են և «դավաճանություն» են COP-ի ամբողջ ջանքերին:
Սուլթանովը ոչ միայն COP29-ի ղեկավարն է, նա միաժամանակ զբաղեցնում է Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարի պաշտոնը։ Նա SOCAR-ի՝ նավթագազային պետական ընկերության (SOCAR) խորհրդի անդամ է։ Ադրբեջանական COP29 թիմը մեկնաբանության հարցումներին չի պատասխանել:
Նավթին և գազին բաժին է ընկնում Ադրբեջանի տնտեսության կեսը և արտահանման ավելի քան 90%-ը։
COP29-ը բացվում է երկուշաբթի: Դա 29-րդ տարեկան գագաթնաժողովն է, որտեղ ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարությունները քննարկում են կլիմայի փոփոխությունը և դրա դեմ պայքարելու ուղիները:
BBC-ն արդեն երկրորդ տարին անընդմեջ հայտնաբերում է ենթադրյալ ապօրինություններ՝ կապված գագաթնաժողովն ընդունող կառավարության հետ: BBC-ին տրամադրվել են Global Witness իրավապաշտպան կազմակերպության պատրաստած փաստաթղթերն ու գաղտնի տեսանյութերը։
Նրա ներկայացուցիչներից մեկը մոտեցել է COP29 թիմին՝ ներկայանալով որպես էներգետիկայում մասնագիտացած ֆիկտիվ հոնկոնգյան ներդրումային ընկերության ղեկավար ։
Նա հայտնել է, որ ընկերությունը շահագրգռված է հովանավորել COP29 գագաթնաժողովը, սակայն դրա դիմաց կցանկանար քննարկել SOCAR-ում ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Սուլթանովը առցանց հանդիպում է կազմակերպել:
Հանդիպման ընթացքում Սուլթանովը պոտենցիալ հովանավորին ասել է, որ համաժողովի նպատակն է «լուծել կլիմայական ճգնաժամը» և «ածխաջրածիններից հեռու մնալը արդար, կանոնավոր և արդարացի ձևով»:
Նա նշել է, որ ցանկացածը, դրանց թվում՝ նավթագազային ընկերությունները, «կարող են գալ լուծումներով», քանի որ «Ադրբեջանի դռները բաց են»։ Միաժամանակ նա նշել է, որ բաց է գործարքների քննարկման համար, դրանց թվում՝ նավթի ու գազի գործարքները։
Սուլթանովն ի սկզբանե առաջարկել է պոտենցիալ աջակցողին մտածել ներդրումներ կատարել «մաքուր էներգիայի անցումային նախագծերում», որոնցում ներգրավված է SOCAR-ը, բայց հետո նշել է գազի արդյունահանումը մեծացնելու Ադրբեջանի ծրագրերին առնչվող հնարավորությունները, ներառյալ նոր խողովակաշարերի ենթակառուցվածքը: Նա խոսել է համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հնարավորության մասին։
«SOCAR-ը նավթի և գազի առևտուր է անում ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Ասիայում»,- ասում է նա տեսանյութում։
Նա բնական գազն անվանել է «անցումային վառելիք» և նշել. «Մենք որոշակի քանակությամբ նավթ և բնական գազ կարտադրենք, հնարավոր է՝ միշտ»։
Կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջկառավարական խորհուրդն ընդունում է, որ նավթն ու գազը իրենց դերը կունենան մինչև 2050 թվականը և դրանից հետո: Սակայն Խորհուրդը հստակեցրել է, որ «նավթի և գազի նոր հանքավայրերի զարգացումն ըստ Ցելսիուսի 1,5 աստիճանով տաքացումը սահմանափակելու հետ անհամատեղելի է»:
Դա նաև հակասում է կլիմայի վերջին գլոբալ գագաթնաժողովում հանածո վառելիքի օգտագործումն աստիճանաբար դադարեցնելու վերաբերյալ ձեռք բերված համաձայնությանը:
Սուլթանովը պոտենցիալ ներդրողին խոստացել է օգնել կապ հաստատել իր թիմի և SOCAR թիմի միջև։ Մի քանի շաբաթ անց կեղծ հոնկոնգյան ընկերությունը նամակ է ստացել ադրբեջանական ընկերությունից։
COP գործընթացի միջոցով բիզնես գործարքներ կնքելու փորձը լուրջ խախտում է համարվում:
Այս ջանքերը պետք է ուղղված լինեն հանածո վառելանյութերի՝ կլիմայի փոփոխության հիմնական շարժիչ ուժի նվազեցմանը, այլ ոչ թե վառելանյութերի ավելի շատ վաճառելուն:
Այդ կանոնները սահմանում է կլիմայի վերաբերյալ բանակցությունների համար պատասխանատու ՄԱԿ-ի մարմնի՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (UNFCCC):
ՄԱԿ-ում հայտարարել են, որ չի կարող ուղղակիորեն մեկնաբանել իրավիճակը, սակայն նշել է, որ ցանկացած երկիր, որը հյուրընկալում է համաժողովը, ենթարկվում է նույն խիստ չափանիշներին, և այդ չափանիշներն արտացոլում են «բոլոր որոշումներ ընդունողների անաչառության կարևորությունը»:
COP-ի պաշտոնյաների վարքագծի կանոնագրքում ասվում է, որ նրանք «կգործեն առանց կողմնակալության, անաչառության, ֆավորիտիզմի, քմահաճույքի, սեփական շահի, բարեհաճության կամ զիջման և խստորեն առողջ, անկախ և արդար դատողություն կիրառելու համար»:
Նրանց անձնական տեսակետներն ու համոզմունքները իբրև UNFCCC-ի պաշտոնյաներ՝ չպետք է վտանգի ենթարկեն իրենց դերն ու գործառույթները:
Քրիստիանա Ֆիգերեսը, որը վերահսկում էր 2015 թվականի Փարիզի համաձայնագիրը՝ գլոբալ տաքացումը 2C-ից ցածր նվազեցնելու համար, BBC-ի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը ցնցված է, որ նավթի և գազի գործարքներ ապահովելու համար COP-ի ցանկացած պաշտոնյա կարող է օգտագործել իր դիրքը:
Ըստ նրա՝ դա դավաճանություն է, և նման պահվածքը հակասում է COP-ի նպատակներին։
BBC-ի լրագրողները վերանայել են COP29 թիմի և կեղծ ներդրողների նամակագրությունը։ Մեկ էլփոստի ցանցում քննարկվել է 600 հազար դոլարի հովանավորչական գործարք, որը SOCAR-ին հնարավորություն կընձեռի մասնակցել COP29-ի ընթացքում «նավթի և գազի կայուն ներդրումներին» նվիրված միջոցառմանը:
Նամակագրությունը նաև գագաթնաժողովին բոլոր հասանելիության հինգ ուղեցույց և պայմանագրի նախագիծ էր ներառում, որն ի սկզբանե ընկերությունից պահանջում էր ստանձնել որոշակի կայունության պարտավորություններ: Այնուհետև պայմանագիրը վերանայվել է, մի պահանջ հանվել, և մյուսի «ճշգրտումները» դիտարկվել են:
Լուրեր Հայաստանից - NEWS.am