The Washington Post. Թրամփը հինգշաբթի խոսել է Պուտինի հետ. նրանք քննարկել են Ուկրաինայի հակամարտությունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը զրուցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սա երկու երկրների առաջնորդների միջև առաջին հեռախոսազրույցն էր ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո, գրում է The Washington Post-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց։

Հեռախոսազրույցի ընթացքում, որը Թրամփը անցկացրել է Ֆլորիդայի իր հանգստավայրից, նա Ռուսաստանի նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն Ուկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին, գրում է պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրին։

Հաղորդվում է նաև, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։

Թրամփն իր հերթին հետաքրքրություն է հայտնել հետագա շփումների համար՝ Ուկրաինայում պատերազմի շուտափույթ ավարտը քննարկելու համար, The Washington Post-ին հայտնել են աղբյուրները։

Բացի այդ, ինչպես հաղորդում է պարբերականը, ԱՄՆ նորընտիր նախագահն ասել է, որ Ուկրաինայից կարող է պահանջվել զիջել իր տարածքի մի մասը։ Նա ենթադրել է, որ դա կարող է լինել Ղրիմը։

Լուրեր Հայաստանից - NEWS.am