Որքա՞ն է արժեցել Աննա Հակոբյանի աֆրիկյան հանգիստը
Աֆրիկայում 1–շաբաթյա հանգիստը երկու անձի դեպքում շուրջ 6000 դոլար արժե։ Ինչպես հայտնում է Oragir.News-ը, այս մասին ասել է տուրիստական կազմակերպություններից մեկի ղեկավարը։
Նշենք, որ 44-օրյա պատերազմի 4–րդ տարելիցի օրը համացանցում լուսանկարներ և տեսանյութեր հրապարակվեցին, որոնցում երևում էր, որ ՀՀ վարչապետի կինը` Աննա Հակոբյանը, Աֆրիկա է մեկնել դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ, և նրանք սաֆարի տուր են անցկացրել։
Լրատվամիջոցը փորձել է պարզել, թե որքան է արժեցել մոր և դստեր աֆրիկյան հանգիստը։
«Թռիչքը սովորաբար վերցնում են Տանզանիա, ավիատոմսը 1 անձի հաշվարկով մոտավորապես 600-800 դոլար է։ Եթե լավ հյուրանոց են վերցնում, մեկ շաբաթն արժենում է 3000-4000 դոլար, իսկ սաֆարի տուրերը մեկ անձի հաշվարկով մոտավորապես 600-700 դոլարի սահմաններում են լինում, եթե տանում են մեկ օրով։ Տանում են, կենդանիների միջով պտտեցնում, ցույց են տալիս»,- ասել է տուրիստական գործակալության ղեկավարը։
Մասնագետն ամփոփել է` ստացվում է, որ երկու անձի դեպքում աֆրիկյան հանգիստն արժենում է միջինը 5500-6000 դոլար։