2024-11-11 19:55
Լրատվական գործակալություններ
0
Բողոքի ակցիա Բրյուսելում՝ ընդդեմ COP29-ի
Նոյեմբերի 10-ին Բրյուսելում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ COP29 համաժողովի:
Բելգիայի ՀՅԴ Հայ Երիտասարդական Դաշնակցության անդամ Արամ Գևորգյանի խոսքով՝ մասնակիցները հավաքվել էին՝ արտահայտելու իրենց վրդովմունքը Ադրբեջանում COP29-ի անցկացման աղմկահարույց որոշման կապակցությամբ:
«Ավելի քան 150,000 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերն ունեն իրենց նախնիների տարածք վերադառնալու հիմնարար իրավունք։ Վերադարձի այս իրավունքը պետք է իրականացվի միջազգային երաշխիքների ներքո՝ ապահովելու իրենց հազարամյա հայրենիքում անվտանգ անցումը և վերաբնակեցումը»,- ասել է ակցիայի մասնակիցը:
Alpha News