19–ամյա զինծառայող է մահացել Իջևանում. նրան գտել են կախված վիճակում

Այսօր ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում հայտնաբերվել է զինծառայողի դի` ըստ նախնական վարկածի կախված վիճակում։ Այս մասին հայտնում է Armlur կայքը։

Ըստ կայքի տեղեկությունների` մահացածը Նարեկ Գրիգորյանն է, որը 7 ամսվա զինծառայող էր։

Shamshyan. com կայքի տեղեկություններով` նա Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչ է, 19-տարեկան է, ընտանիքի միակ տղան, ուներ 3 քույր։

Sputnik Արմենիա