ՀՀ ՊՆ․ Զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննությունն է ընթանում
Զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով քննությունն է ընթանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը` հաստատելով ԶԼՄ–ների տարածած լուրը։
Armlur կայքն ավելի վաղ տեղեկացրել էր, որ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Իջևանի ռազմական ոստիկանության կարգապահական գումարտակում հայտնաբերվել է զինծառայողի դի, ըստ նախնական վարկածի` կախված վիճակում։ Կայքը նշել էր` մահացածը Նարեկ Գրիգորյանն է, որը 7 ամսվա զինծառայող էր։
«Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի Գրիգորյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,– ասված է ՊՆ–ի հաղորդագրությունում:
Ըստ ԶԼՄ–ների` նա Արարատի մարզի Աբովյան գյուղի բնակիչ էր, 19 տարեկան, ընտանիքի միակ տղան, ուներ 3 քույր։