2024-11-14 08:48
Լրատվական գործակալություններ
0
Նիցայի քաղաքապետ․ Ալիևի ձեռքերին հայերի արյունն է
Ֆրանսիական Նիցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին X-ի էջում դատապարտել է Շառլ Միշելի մասնակցությունը COP29-ին և շնորհավորական խոսքերը Ադրբեջանի նախագահ Ալիևին, քաղաքապետը պահանջել Միշելի հրաժարականը:
Նա մասնավորապես գրել է
«Ադրբեջանի նախագահը բռնապետ է, որի ձեռքերին հայերի արյունն է։ Այս ձեռքսեղմումը ամոթալի է, քանի որ այն վիրավորում է հայ ժողովրդին և նրանց հիշատակը, որ դեմ են արտահայտվել Արցախում էթնիկ զտումներին։ Շառլ Միշելն այլևս չի կարող մնալ Եվրոպական խորհրդի նախագահ։ Էմանուել Մակրոնից պահանջում եմ նրա հրաժարականը. զորակցություն եմ հայտնում հայ ժողովրդին»։
News.am