Շարմազանով․ Փաշինյան, դու ո՜ւր, պատասխանատվությունն ո՜ւր

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է.

«Պատասխանատու վարչապետը չի գոռում «Արցախը Հայաատան է, և վերջ» ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկից։

Նիկո՛լ Փաշինյան, ինչո՞ւ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։

Նիկո՛լ Փաշինյան, դու ո՜ւր, պատասխանատվությունն ո՜ւր։

Ասում ես՝ ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։ Իրո՞ք։ Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ ՀՀԿ-ի անունից 15-20 հոգու ներկայությամբ հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը, ինչո՞ւ չարեցիր։

Ինչո՞ւ Չապաևի նման գլուխդ տնկած՝ էդ տղերքին մահվան ուղարկեցիր, լավ իմանալով, որ հաղթելու շանս չկա։

Ինչո՞ւ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի համաձայն, նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։

Ինչո՞ւ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։

Լավ հիշիր, Նիկո՛լ, հոկտեմբերի 19-ից սկսած՝ բոլոր զոհերն ու վիրավորները, գերիներն ու անհետ կորածները քո խղճին են։ Դու ես ասել, որ հաղթելու շանս չկա ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։

Ավելին, հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։

Նույնիսկ 2020-ի նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

Ու այսքանից հետո եկել, ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձևացնում։

Ու՞ր էր պատասխանատվությունդ, երբ գոռում էիր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Ու՞ր… Երևի Անկարայի ու Բաքվի կուլուարներում»։

Aysor.am