ՌԴ ԱԳՆ․ Հայաստանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ բոլոր ձևաչափերից

Հայկական կողմի հայտարարությունները վկայում են, որ Երևանն իրեն հեռու է պահում ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից։ Այս հայտարարությունն արել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

Բարձրաստիճան դիվանագետին հարցրել են, թե արդյոք Հայաստանը մասնակցի ՀԱՊԿ առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ առաջնորդների հանդիպմանը:

«Հարցն ուղղեք հայկական կողմին,– արձագանքել է Պանկինը,– բայց դատելով հայկական կողմի հայտարարություններից՝ ՀՀ–ն այս փուլում իրեն հեռու է պահում տարբեր մակարդակներով ՀԱՊԿ գործունեության բացարձակապես բոլոր ձևաչափերի մասնակցությունից»։

Նշենք, որ նոյեմբերի 28-ին Ղրղզստանում կայանալու է ՀԱՊԿ գագաթնաժողովը։

Sputnik Արմենիա