Իսրայելն առնվազն 27 ավիահարված է հասցրել Լիբանանի քաղաքացիական և կրոնական օբյեկտների ուղղությամբ

Իսրայելական ուժերը առնվազն 27 ավիահարված են հասցրել Լիբանանում քաղաքացիական և կրոնական օբյեկտների ուղղությամբ, հայտնում է Al Jazeera-ն՝ հաշվելով լիբանանյան լրատվամիջոցների հաղորդագրությունները։

Հաղորդվում է, որ ավիահարվածներից մեկն իրականացվել է Բեյրութի հարավային արվարձանի Հադաթ թաղամասի Սուրբ Գեորգի հիվանդանոցի հարևանությամբ գտնվող Փրկության Տիրամայր եկեղեցու շրջակայքի վրա, իսկ մյուսը հարվածել է Բեյրութի Հիա թաղամասի Մար Միքայել եկեղեցու հարևանությամբ գտնվող 12-հարկանի բնակելի շենքին: Զոհերի մասին դեռ տեղեկություններ չկան, սակայն ավիահարվածը զգալի վնաս է հասցրել մոտակա շենքերին։

Հարվածներն իրականացվել են անմիջապես այն բանից հետո, երբ իսրայելական բանակը հրամայել է անհապաղ հարկադրաբար տարհանել տուժած շրջանների բնակիչներին:

News.am