Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ակտաուում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ղազախստանի Ակտաու քաղաքում վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը։ Տեղեկությունը հայտնում է Ղազախստանի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Նշվում է, որ ընկել է «Ադրբեջանական ավիաընկերության» ինքնաթիռը, որը մինչ վթարը դիմել է արտակարգ վայրէջքի համար։
Սոցցանցերում տեսանյութեր և լուսանկարներ կան, որտեղ երևում է, թե ինչպես է ընկնում ինքնաթիռը և անմիջապես հրդեհ է բռնկվում։
Ինքնաթիռի կործանման վայրում են Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմից 52 մարդ և 11 միավոր տեխնիկա: Փրկարարական ստորաբաժանումները սկսել են հրդեհաշիջման աշխատանքները:
Նախնական տվյալներով` Embraer E190AR ինքնաթիռում եղել է 67 ուղևոր և անձնակազմի 5 անդամ։ Կան ողջ մնացածներ։
Հաղորդվում է, որ Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի ուղղությունը փոխվել է դեպի Մախաչկալա, այնուհետև Ակտաու, քանի որ Գրոզնիում մառախուղ է եղել։
Ղազախստանի ԱԻՆ հրամանատարական կենտրոնում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որտեղ աշխատում է թեժ գծի հեռախոսահամարը` 8/7292/319099:
Sputnik Արմենիա