Սիմիդյանն ազատվեց պաշտոնից, Համբարձումյանը նշանակվեց նախարար
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար։ Այդ մասին այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Համբարձում Մաթևոսյանին նշանակել շրջակա միջավայրի նախարար»,– ասված է որոշման մեջ։
Նախագահի մեկ այլ հրամանագրով Հակոբ Սիմիդյանն ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի պաշտոնից։
Երեկ արդեն հայտնել էինք Սիմիդյանի` պաշտոնից ազատման մասին։ Սիմիդյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021 թ. դեկտեմբերի 10–ից։
Նշենք նաև` մինչ նշանակումը Համբարձում Մաթևոսյանը վարչապետի գլխավոր խորհրդականն էր, իսկ ավելի վաղ եղել է Արմավիրի մարզպետ և ՀՀ փոխվարչապետ։
Sputnik Արմենիա