«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ԴԱՍԱԿԱՆ ՕՐԻՆԱԿ»

«Համերաշխություն» կուսակցությունը հանդես է եկել ի աջակցություն երկրորդ նախագահի, իր առաջնորդ Սարգիս Ավետիսյանի շուրթերով հայտարարելով, որ իր դիրքորոշումը կիսում են բոլոր ազգային կազմակերպությունները, որոնք մտահոգված են պետության ճակատագրով և չեն կառավարվում արտաքին ուժերի կողմից։

Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքը՝ սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ավետիսյանը բնորոշեց որպես քաղաքական հետապնդման դասական օրինակ, հայտարարելով, որ երկրորդ նախագահի բանտում գտնվելը ենթարկվում է այն տրամաբանությանը, որի համաձայն չեզոքացվում են նրանք, ովքեր կարող են նպաստել Հայաստանի հզորացմանը։

 «Սա կոպիտ սխալ էր մեր հասարակության համար և նաև հասարակության մի մասի կողմից, որ հավատաց և փորձեց բավարարվել նրանով, որ Քոչարյանը պետք է դատվի: Կարծում եմ` շատ սխալ է, և այն էլ նրա պես քաղաքական գործչի նկատմամբ, որը, ըստ էության, քանդված, քայքայված, ոչնչացված պետությունը Լևւոն Տեր-Պետրոսյանից ստացավ և 10 տարվա մեջ սարքեց մի պետություն, որի մասին խոսելիս ասում էին` կովկասյան վագր: Հիմա, եթե մեր հասարակությունը մտածում է, որ Նիկոլի հույսով պետք է երկիր ունենա և գիշերը հանգիստ քնի, ուրեմն չարաչար սխալվում է, որովհետև մի օր կարթնանա և կտեսնի, որ թուրքը դանակը ձեռքը վիզն է կտրում ու այդ ժամանակ էլ չի հասցնի որևէ բան անել»,- նախազգուշացրեց Ավետիսյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում։ Նրա խոսքերով, եթե Կարեն Կարապետյանը մնար վարչապետի պաշտոնում, ապա ոչ մի հեղափոխություն էլ չէր լինի։

 «Մարտի 1-ի հիմնական մեղավորը Լևոն Տեր-Պետրոսյանն էր և նրա շրջապատը, որոնք ժողովրդին դրդեցին: Պետք չէ այսօր սուտ խոսել, մասնակիցներ կան, որոնք այդ ամենը տեսել են, լսել են, գիտեն, որ նրանց կողմից հրահրվեց մարտի 1-ի երևույթը: Եթե Ռորբերտ Քոչարյանը լիներ Նիկոլ Փաշինյանի պես անսկզբունքային և սխալվեր, մենք կունենայինք ոչ թե 10 զոհ, որի համար ցավում եմ, այլ 10 հազար»,-հաստեց «Համերաշխության» առաջնորդը։ Նա չբացառեց, որ մարտի 1-ին ամբոխը կարող էր հարձակվել նրանց տների վրա, ում ձեռքին զենք կար։

«Այդ մարդիկ նստելու էին, սպասեին, թե ինչպե՞ս են իրենց թալանում, նրանք էլ, բնականաբար, կրակելու էին, և ստացվելու էր քաղաքացիական պատերազմ, որը, կարծում եմ` ինչ-որ ուժեր ուզում էին և դրդում մեր հասարակությանը, որ գնա այդ քայլին: Իսկ այսօր այն, ինչ կատարվում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, քաղաքական հետապնդման դասական օրինակ է: Մի ամբողջ պետություն զբաղված է նախագահ Քոչարյանին դատելով»,- հայտարարեց Ավետիսյանը։

Հիշեցնեմ, որ «Համերաշխություն» կուսակցությունը երկար տարիներ համագործակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, սակայն այդ կապը դադարեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ, որը հրաժարվեց փոխգործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք հանդիպում էին Ռ.Քոչարյանի հետ։ «Մենք հանդիպել էինք Ռ.Քոչարյանի հետ և դրա համար շատ ուրախ ենք ու չենք ափսոսում:»,- հայտարարեց Ավետիսյանը։Նա հրաժարվեց մեկնաբանել ԲՀԿ առաջնորդի լռությունը երկրորդ նախագահի նկատմամբ քրեական գործի հարուցման առնչությամբ։

Основная тема: