Քաղաքապետարանը նահանջեց. Ավտոբուսներում տեսախցիկներ դեռ չեն տեղադրի

Երեւանի քաղաքապետարանը նահանջեց. Երեւանյան ավտոբուսներում տեսախցիկներ եւ ձայնագրիչ սարքեր դեռ չեն տեղադրվի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին այսօր առավոտից գործադուլ հայտարարած ավտոբուսների վարորդները, որոնց հետ քիչ առաջ ավարտվել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի մասնակցությամբ խորհրդակցությունը:

Հիշեցնենք, որ Երեւանում, այսօր՝ մարտի 7-ին, Նոր-Նորք վարչական շրջանի Թեւոսյան փողոցում գտնվող Երեւանի «Ավտոբուս» ՓԲԸ 250-ից ավելի վարորդներ՝ ի նշան բողոքի, հրաժարվում էին դուրս գալ երթուղի: Կանգսռներում տասնյակ մարդիկ են մնացել:

Անփոփոխ կմնա նաեւ այսպես կոչված «օրվա պլանը»: Քաղաքապետարնի ներկայացուցիչները նշել են, որ այս նոր ձեւաչափը չի ներդրվի մինչեւ քաղաքապեարանը վերջնական տարբերակ չմշակի, եւ չանցնի քարտային համակարգի:

Վարորդներին այս որոումը բավարարեց եւ նրանք դուրս կգան երթուղի:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում վարորդները նշել էին, որ եթե նախկինում իրենք իրենց օրական վաստակից այսպես կոչված «պլան» էին տալիս, իսկ մնացածն իրենց էր մնում, հիմա ուզում են վարորդների համար ֆիքսել օրվա գումար՝ 6-7 հազար, ինչին նրանք դեմ են: Վարորդները պնդեցին, որ իրենց ծախսերը գերազանցում է յդ գումարի չափը: Բացի այդ, եթե մինչեւ հիմա վարորդնեն իրենք էին սպասարկում ավտոբուսին տեխնիկական ծախսերը, ապա հիմա պետությունը վերցնելու է իր վրա. «Այսինքն եթե խնդիր լինի, պետք է մի քանի օր սպասենք, առանց գործ մնանք եւ օրական փողը չենք ստանալու: Բացի այդ տեսախցիկներ են ուզում տեղադրել ավտոբուսներում, ինչին եւս մենք դեմ ենք»,-ասացին վարորդները: Նրանք նաեւ չգիտեին, թե այդրոք այդ 6-7 հազարը մաքուր իրենց է մնալու, թե դրանից հարկեր պետք է վճարեն:

Основная тема:
Теги: