Մինսկը վաճառել է Բաքվին «Որոտ-Ս»համակարգը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր ձեռք է բերել ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) «Որոտ-Ս» բելառուսական համակարգ, որը նախատեսված է ցանկացած անօդաչու թռչող սարքի կառավարումը որսալու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

Փորձագետի խոսքերով, տվյալ համակարգը օգտագործող իրանցիներին նույնիսկ հաջողվել է կտրել իրանական զորքերի դիրքերը Իրաքում և Սիրիայում նկարահանող ամերիկյան հարվածային БПЛА MQ-9 Reaper-ի կապի ալիքը կառավարման վահանակից և ստանալ դրա սրահի տեսախցիկի նկարահանումները։

«Դրանից հետո իրանցիների ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը անօդաչուին հրահանգել է հարկադիր վայրէջք կատարել,- նշել է ռազմական փորձագետը՝ հավելելով, որ ռադիոէլեկտրոնային պայքարի իրանական միջոցներին հաջողվել է որսալ նաև տվյալ անօդաչուի կապի ալիքը։

Հարկ է նշել, որ «Որոտ-Ս» ՌԷՊ կայանը ունի հետևյալ բնութագրերը

1 հաղորդչի ռադիոհետախուզման հեռավորությունը ցամաքային կառավարման ալիքում կազմում է 10 կմ,

2 ցամաքային տվյալների և հեռամետրիայի ալիքի ընդունիչի ռադիոարգելման հեռավորությունը կազմում է 10 կմ,

3 արբանյակային ռադիոնավիգացիոն համակարգերի ընդունիչ սարքավորումների ռադիոարգելման հեռավորությունը 50 կմ է,

4 Հեռահաղորդչի ռադիոհետախուզման հեռավորությունը կազմում է 50 կմ։

5Ռադիոարգելման ընդունիչի հեռավորությունը կազմում է 30 կմ,

6 GPS համակարգի նավիգացիոն սարքավորումների ապակողմնորոշող խափանումների հեռավորությունը կազմում է մինչև 20 կմ։