Հայաստանում գրեթե հաղթահարել են տուբերկուլյոզը

Հայաստանում տուբերկուլյոզը որպես հիվանդություն վերանում է, երկուշաբթի հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հանդես գալով մարդու իրավունքների և հասարակական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստում։

Ըստ նրա, ներկա պահին ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները հիվանդությունը հաղթահարելու համար, այդ թվում` երկրում գործող բժշկական կառույցների շնորհիվ, որոնց թիվը ժամանակի ընթացքում նույնպես կկրճատվի:

«Մենք մտադիր ենք օգտագործել մեր բոլոր ուժերն առողջապահության ոլորտում, որոնք ձևակերպվել են այս տարիների ընթացքում, ինչի կապակցությամբ նախատեսվում է վերապրոֆիլավորել «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը Թոքաբուժության ազգային կենտրոնի: Կառույցը կզբաղվի ոչ միայն տուբերկուլյոզի հարցերով, այլ նաև թոքային այլ հիվանդություններով, քանի որ ունի լավ ենթակառուցվածք», - ասաց Թորոսյանը:

Նա նշեց, որ ներկայացված են արդեն կենտրոնի ծառայությունների գները, ինչը թույլ կտա ներգրավել հաճախորդներին և նպաստել բուժկենտրոնի զարգացմանը:

Ընդ որում, ըստ նախարարի, դա չի նշանակի տուբերկոլյոզի դեմ պայքարի ավարտ, այդ նպատակներով ամեն տարի հատկացվում է 5 մլրդ դրամ պետպատվերի համար, ինչը լավ ազդեցությունը ունենում և բերում է հիվանդության նվազեցմանը:

Ըստ նրա, նախատեսվում է նաև լուծարել տուբերկուլյոզի սենյակները պոլիկլինիկաներում:

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, տուբերկոլյոզն աշխարհում ամենամահաբեր վարակիչ հիվանդությունն է, որն առաջ է անցնում ՁԻԱՀ-ից: 2017 թ.-ին աշխարհում տուբերկուլյոզով վարակվել է 10 մլն մարդ, մահացել է 1,6 մլն.: Ընդ որում, շնորհիվ միջազգային հանրության ջանքերի 2000 թ.-ից սկսած հնարավոր է դարձել կանխել 54 մլն մահ տուբերկուլյոզից և հասնել ամեն տարվա վարակների 2–տոկոսանոց կրճատման:

Основная тема:
Теги: