Փոշմանեցի՞ն կրճատել

Կառավարության կառուցվածքի փոփոխություններով պայմանավորված առաջին փուլում որեւէ աշխատատեղ չի կրճատվելու: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հարցին, թե 10 հազար աշխատատեղերի կրճատման մասին հայտարարություններն ուռճացված են, նա արձագանքեց. «Ինձ թվում է այո»:

Նշենք, որ Կառավարության կառուցվածքի փոփոխությամբ նախատեսվում է նախարարությունների թիվը 17-ից դարձնել 12: Բացի այդ, ըստ Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն իր հերթին հայտարարել էր, որ մարզպետարաններում մինչեւ 30 տոկոս կրճատումներ են սպասվում: