Հրաձգություն Մանհեթենում. կան վիրավորներ և զոհ

Նյու Յորքի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ։

Անհայտ անձը կրակ է բացել Մանհեթենի Արևելյան Հառլեմ թաղամասում մարտի 19-ի գիշերը։ Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ–ները

Վիրավորների և զոհվածների մասին տեղեկությունները հակասական են։ NBC New York–ի տվյալներով` վիրավորում է ստացել 3 մարդ, որոնցից մեկը` մեջքից, մյուս երկուսը` ոտքերից։ Տուժածներից երկուսը 18 տարեկան երիտասարդներ են և երրորդը` 23։

Express պարբերականի տվյալներով` վիրավորում է ստացել 4 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։

Իսկ Newstalk ZB պորտալը հայտնում է երեք վիրավորի և մեկ զոհի մասին` նշելով, որ վիրավորների վիճակը ծանր է։

Բոլոր տուժածները հիվանդանոց են տեղափոխվել։

Ոստիկանությունը 5 պարկուճ է հայտնաբերել դեպքի վայրում և հայտնել, որ հանցագործը հասցրել է 9 կրակոց արձակել։

Տեղում ոստիկանները շարունակում են աշխատել։ Մանրամասները պարզվում են։

Основная тема: