Յազովը Լիտվայում դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Վիլնուսի շրջանային դատարանը 1991 թվականի հունվարի 13-ի իրադարձությունների գործով ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար, Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը և ԿԳԲ-ի նախկին սպա Միխաիլ Գոլովատովին մեղավոր է ճանաչել, տեղեկացնում է Sputnik Լիտվան:

«Երկու ռուսներին դատել են հեռակա: Դատարանը նրանց մեղավոր է ճանաչել մարդկության դեմ հանցագործությունների և ռազմական հանցագործությունների համար», - ասվում է հաղորդագրության մեջ:

Յազովը վերջին հրամանատարներից է, ում շնորհվել է Խորհրդային Միության մարշալի ռազմական կոչում (1990 թ.): Յազովը եղել է ԽՍՀՄ պաշտպանության նախարար 1987-1991 թվականների ընթացքում:

1991 թվականի հունվարի 12-ի լույս 13-ի գիշերը Կարմիր բանակի զրահատեխնիկան մտցվեց մայրաքաղաք Վիլնյուսի կենտրոն՝ շարժվելով դեպի հեռուստաաշտարակ: Հատուկ ջոկատայինների (մասնավորապես՝ ՊԱԿ Ալֆա ջոկատի) և խաղաղ ցուցարարների բախման հետևանքով սպանվեց 14 քաղաքացի և ավելի քան 600-ը ստացան տարբեր աստիճանի վիրավորումներ:

Основная тема:
Теги: