Հայտնի գիտնականների մասնակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Ճապոնիայից, Չինաստանից, Դանիայից, Իսպանիայից Հայաստան ժամանած մի խումբ ականավոր գիտնականների, որոնք մեր երկրում են՝ մասնակցելու տնտեսության և քաղաքականության արդյունավետ զարգացման մոդելավորմանը նվիրված միջազգային գիտաժողովին։

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Սարգսյանը ողջունել է գիտնականների այցը և հույս հայտնել, որ գիտաժողովից հետո նրանց կապը Հայաստանի հետ էլ ավելի կամրանա:

«Վստահ եմ, որ Հայաստանի ապագան սերտորեն կապված է բարձր տեխնոլոգիաների, գիտության, գիտելիքահեն կրթության հետ, իսկ այս նպատակին տանող ամենակարճ ճանապարհը լավագույնների հետ գործընկեր լինելն է, նրանց ակադեմիական ու ինդուստրիալ փորձը Հայաստան բերելը»,- նշել է նախագահ Սարգսյանը:

Հանդիպումից հետո Երևանում մեկնարկել է «Էվոլյուցիա և արհեստական բանականություն» խորագրով անցկացվող միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովին բացման խոսքով հանդես են եկել Նախագահ Արմեն Սարգսյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռուբեն Հարությունյանը:

Գիտաժողովի մասնակիցները Հայաստանի և շուրջ 15 երկրի գիտնականներ ու փորձագետներ են, ովքեր քննարկում են էվոլյուցիայի զարգացման համաշխարհային օրակարգը:

Основная тема:
Теги: