Դավիթ Տոնոյան․ «Նոր պատերազմ՝ նոր տարածքներ»

Որպես պաշտպանության նախարար ասում եմ՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ձևաչափը ես այսօր վերաձևակերպել եմ՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ», ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տեղեկացնում է aysor.am։

«Ոչ մի բան չի զիջվելու։ Հնարավոր են կոմպրոմիսներ», - ասել է նա՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անդրադառնալով։

Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հայկական Զինված ուժերն ավելացնելու են գրոհային ստորաբաժանումները. 

«Մենք խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»։

Основная тема:
Теги: