Չեխիայի հետ ստորագրվել է համաձայնագիր ռազմական համագործակցության մասին

Չեխիայի պաշտպանության նախարարի Հայաստան այցի շրջանակում համաձայնագիր է ստորագրվել ռազմատեխնիկական համագործակցության մասին:

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չեխ գործընկերոջ հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ ճեպազրույցում նշեց, որ պաշտպանության ոլորտում հայ-չեխական երկկողմ համագործակցությունը սկսվել է 2010 թվականից, երբ ստորագրվել է ռազմական համագործակցության մասին համաձայնագիրը, այն հիմնված է բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների, բարեկամության, փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների վրա և լուրջ հեռանկարներ ունի:

Համագործակցության ծրագիրը նախատեսում է հարաբերությունների զարգացում ռազմական ոստիկանության, խաղաղապահ ոլորտում, ռազմական կրթության գործում փորձի փոխանակում, տեղեկությունների փոխանակում:

«Արձանագրել ենք քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը և տարածաշրջանային ու միջազգային հարցերում մոտեցումների ընդհանրությունը: Անդրադարձել ենք մեր երկրների հարևանությամբ ռազմաքաղաքական գործընթացներին»,- նշեց նախարարը:

Теги: