Արա Մարջանյան. ԱԷԿ-ը մաքուր էներգիայի կայուն մատակարար է
Ատոմային էներգետիկայի զարգացումը կօգնի նվազեցնել ածխաթթու գազերի արտանետումները մթնոլորտ ու նշված ցուցանիշով Հայաստանը դարձնել առաջատար: Այդ մասին «Ատոմէքսպո 2019» 11-րդ միջազգային համաժողովի շրջանակում հայտարարել է Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը:
Մթնոլորտ արտանետվող СО2-ը ջերմոցային գազերի հիմնական պատճառն է, որոնք էլ իրենց հերթին նպաստում են գլոբալ տաքացմանը:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի որոշիչ քայլերից մեկը 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում ստորագրված համաձայնագիրն է, որին միացել է նաև Հայաստանը:
Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ավելի օպտիմալ լուծումներից են վերականգնվող էներգետիկայի զարգացումը, մասնավորապես` արևային և քամու:
Սակայն, իրենց առավելություններով հանդերձ վերականգնվող էներգիայի աղբյուրներն ունեն նաև բացասական հետևանքներ` կապված եղանակային պայմանների պատճառով էլեկտրաէներգիայի գեներացման անկայունության հետ: Հենց այդ պատճառով էլ վերականգնվող էներգետիկայի մեծ պոտենցիալ ունեցող երկրները, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, որպես էներգետիկայի գեներացման հիմք, գնում են ատոմային էներգետիկայի զարգացման ճանապարհով: «Խաղաղ ատոմ»՝ դա առանց ածխածնի էներգիայի միակ աղբյուրն է, որը հասանելի է 24 ժամ շարունակ:
«Այսօր ատոմային էներգետիկան ոչ միայն հնարավորություն է տալիս ապահովել երկրի տնտեսական աճը, այլև` թույլ է տալիս նվազեցնել СО2-ի արտանետման ծավալը:
«Հայաստանում գործող ԱԷԿ-ը կշահագործվի նվազագույնը մինչև 2026 թվականը: Երկրի համար անհրաժեշտ նվազագույն 600 Մգվտ հզորությամբ նոր էներգաբլոկի ներդրման դեպքում ջերմոցային գազերի արտանետումները կկրճատվեն 2.4 միլիոն տոննայով, ինչը թույլ կտա մեզ կատարել մեր ստանձնած պարտավորությունների 80%-ը», - նշել է Արա Մարջանյանը:
Հիշեցնենք, «Ատոմէքսպո 2019» 11-րդ միջազգային մասնագիտացված համաժողովի շրջանակում առաջին անգամ ցուցադրվել է տարածաշրջանում միակ` հայկական ԱԷԿ-ի տաղավարը: ՀԱԷԿ-ում արտադրվում է երկրի Հայաստանում արդյունահանվող էլեկտրաէներգիայի ավելի քան 1/3-ը: Կայանը թույլ է տալիս ապահովել երկրի բնակչությանն ու ձեռնարկություններին անխափան էներգամատակարարմամբ ու երաշխավորել հայկական էներգոհամակարգի մոտ 400 Մգվտ. գեներացվող հզորությունները, տեղեկացնում է aysor.am-ը: