Մակրոնն դիմեց ժողովրդին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հնարավոր է համարում հրդեհված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնումը 5 տարում։ Այս մասին նա հայտարարել է ժողովրդին ուղղված ուղերձում՝ հայտնում է Le Monde-ը։

«Մենք կվերականգնենք Աստվածամոր տաճարը, և այն ավելի հիասքանչ կլինի։ Ես ուզում եմ՝ հինգ տարում։ Մենք կարող ենք դա անել»,- ասել է Մակրոնը։

Ավելի վաղ հայտնում էին, որ տաճարի վերականգնումը կարող է 15-20 տարի տևել։

Փարիզի Աստվածամոր տաճարը խիստ վնասվել է ապրիլի 15-ին տեղի ունեցած հրդեհի պատճառով։ Տանիքը և ձողը փլուզվել են, պահպանվել են պատերն ու աշտարակները, ինչպես նաև տաճարում պահվող մասունքները։ Մասնագետներն առաջիկա օրերին կգնահատեն վնասի չափը։

Աստվածամոր տաճարի վերականգնման համարչ արդեն 700 միլիոն եվրո է հավաքվել։ Այդ գումարի մեծ մասը նվիրաբերել են ֆրանսիական միլիարդատեր Պինո, Առնո և Բետանկուր ընտանիքները, ինչպես նաև՝ էներգետիկ հսկա Total-ը։