Լարիսա Ալավերդյան․ Հայաստանի վրա քաղաքական սպառնալիք է կախվել

Ադրբեջանի տարածքում Ս-400-ների տեղակայման հնարավորությունը կարող է քաղաքական սպառնալիք դառնալ Հայաստանի համար։ Այս մասին ապրիլի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Իրավական կամայականության դեմ» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը, տեղեկացնում է NEWS.am։

Նրա խոսքով՝ հնարավորությունը, որ Թուրքիայի գնած Ս-400-ները կարող են տեղակայվել Ադրբեջանի տարածքում, չեն թաքցնում ոչ Անկարան, ոչ Բաքուն։ «Նման գործողություններ միջազգային իրավունքը թույլ չի տալիս, անգամ եթե նրանք խոսում են ժամանակավոր տեղակայման մասին։ Բացի այդ, չկան միջազգային կառույցների համապատասխան հայտարարությունները, այդ թվում ՀԱՊԿ-ի»,- նշել է նա։

Փորձագետը պարզաբանել է, որ այդ համալիրների հնարավոր տեղակայումը Նախիջևանում և միջազգային կառույցների գնահատականի բացակայությունը վկայում են Հայաստանի համար քաղաքական սպառնալիքների առկայության մասին։

Основная тема:
Теги: