Գագիկ Ծառուկյան․ Տնտեսության զարգացման տեմպերը չեն բավարարում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չեն բավարարում տնտեսության զարգացման տեմպերը։ Այդ մասին ԲՀԿ առաջնորդն ասաց այսօր «Ազատության» հարցին ի պատասխան։

«Ազատություն»-ը մասնավորապես հետաքրքրվեց Ծառուկյանից, թե իրեն այսօր չե՞ն բավարարում տնտեսության զարգացման տեմպերը, անբավարա՞ր է գնահատում։

«Այո, ես ասեմ՝ չի բավարարում», - հայտարարեց Ծառուկյանը՝ շարունակելով. - «Ժողովուրդը սպասում ա, մի տարի անցավ, լավ, մի տարի էլ ա համբերում, բայց մարդը սպասում ա, պատասխան են տալու, ժողովուրդն ուզում ա, որ լավ ապրի։ Հեղափոխությունից հետո ամբողջ գնացածներն ուզում էին հետ վերադառնալ, 60-70 տոկոսը վեշերը կապած, պատրաստված, բայց սպասում են մի բան էլ փոխվի՝ աշխատանք լինի, բնակության տեղ լինի, բնակարան լինի, գա, բնակարանը վերցնի, աշխատանք անի։ Ու էդ քայլերը պետք է միասնական արվի, դա «Բարգավաճ»-ն ա, «Լուսավորն» ա, «Իմ քայլն» ա՝ ի օգուտ ժողովրդի, ու էսօր պատասխանատուն «Իմ քայլն» ա ժողովրդի առաջ, էսօր «Լուսավոր»-ն ու «Ծառուկյան»-ը չեն, մենք ժողովրդի թեկնածուի կողքն ենք կանգնել, ժողովրդի ցանկությամբ էդ քայլը կատարել ենք։ Հակառակ բան չեմ ասել, ծրագիրը սա է, կետերով ասել եմ, որ պետք ա իրականացվի։ Հիմա, եթե մենք այսօր ներդրում չենք անում գյուղատնտեսության ոլորտում, հենա կեսն անմշակ ա, հիմա ավելի մեծ մասն ա անմշակ մնալու, ձեռնտու չի, չեն կարողանում անել, մինչև էսօր ո՛չ պարարտանյութ են բաժանել, ո՛չ սիլիտրա ա, ո՛չ վառելիք ա, ո՛չ սերմ են բերել, մարդիկ ի՞նչ անեն, ասեք»։

Основная тема:
Теги: