Հիմա լավագույն պահն է Հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար

Ֆրեսնոյում Հայաստանի պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը համարում է, որ հիմա լավագույն պահն է ԱՄՆ-ի կողմից հայերի ցեղասպանությունը ճանաչելու համար:

«Եթե հավանականություն կա, որ դա տեղի կունենա, ապա հիմա ամենահարմար պահն է»,-ասել է նա KSEE-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է News.am:

Աբգարյանն ընդգծել է, որ նախագահ Թրամփը հայտնի է սուվերեն հարցերի լուծման տեսանկյունից իր ոչ ավանդական մոտեցումներով, ինչպես ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմում տեղափոխելը և Գոլանյան բարձունքներում Իսրայելի ինքնիշխանության հռչակումը: «Նա գիտի, որ ճիշտ է վարվում»,-նշել է Աբգարյանը:

Նա մատնանշել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջ և հարաբերությունների շուրջ ստեղծված իրավիճակը և Վաշինգտոնի մտահոգությունը Անկարայի կողմից Ռուսաստանից Ս-400 զենիթա-հրթիռային համալիրները ձեռքբերելու առնչությամբ:

Աբգարյանն ընդգծել է, որ հարաբերություններում փոփոխությունները կարող են հանգեցնել նրան, որ «հարաբերություններում ճեղքվածքը կստիպի նախագահ Թրամփին ճիշտ վարվել»:

Հայաստանի պատվավոր դեսպանը կիսում է կարծիքը, որ որոշ ամերիկյան քաղաքական գործիչներ դիտարկում են Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված միջոցառումները որպես միջոցների հավաքագրման ձ և: Նա հավելել է, որ, մասնավորապես, Կոնգրեսում Լոս Անջելեսի և Կալիֆոռնիայի հարթավայրի ներկայացուցիչները ցավակցում են հայերին և ցանկանում են, որ խնիրը լուծվի: