2019-04-23 16:47
Լրատվական գործակալություններ
0
Ստանձնել են պատասխանատվությունը, սակայն ապացույցներ չկան
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի պատասխանատվությունը, հայտնում է Reuters-ը:
Ընդ որում, խմբավորումն իր մասնակցության որևէ ապացույց չի ներկայացրել:
Կիրակի օրը Շրի Լանկայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 321 մարդ, վիրավորվել՝ 520-ը:
Ձերբակալվել է 40 մարդ: Ապրիլի 23-ը հայտարարված է սգո օր, տեղեկացնում է Aysor.am-ը: