Ադամ Շիֆ․ Մենք երբեք չենք մոռանա 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունը

Մենք երբեք չենք մոռանա 1,5 միլիոն տղամարդկանց, կանանց և երեխաների սպանությունը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Երկու կուսակցությունների նախագահները թույլ են տվել Թուրքիային վետո դնել ԱՄՆ-ի կողմից (Հայոց ցեղասպանության) ճանաչման վրա։ Մենք չենք լռի։ Ճշմարտությունը մեր կողմն է»,- նշել է Շիֆը՝ հրապարակելով լուսանկար, որում ինքը մասնակցում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթին, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: