Էդմոն Մարուքյան. Մենք կործանարար ճանապարհ ենք ընտրել

Պարզվեց, որ կառավարությունը շուրջ մեկ տարի մտածելուց հետո վերջապես բերեց իր կառուցվածքնը և որևէ առաջարկություն մեր 8 առաջարկությունից՝ չընդունվեց, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ ամփոփելով խորհրդարանական անցնող շաբաթվա աշխատանքները:

«Շատ ապակառուցողական և, ըստ էության, որևէ կառուցողական քննադատություն չընդունելու ճանապարհով գնացին: Նաև շատ վատ եմ գնահատում արդարադատության նախարարի զեկույցն ու ամփոփիչ ելույթը»,- ասաց Մարուքյանը:

Վերջինս անդրադարձավ նաև խորհրդարանում կառավարության կառուցվածքում փոփոխությունների մասին հարցի քննարկման ժամանակ ֆինանսների նախարարի պահվածքին՝ նկատելով.

«Առաջին անգամ նոր խորհրդարանում քննարկվեց խմբակցության հարցապնդում այն մասին, թե ովքեր են կրճատվելու, ինչ չափով, ինչու և երբ, դրա փոխարեն ինչ են նրանց առաջարկում և ընդհանրապես ինչ տեսլական կա պետական կառավարման համակարգի մասին: Մեզ խայտառակ գրավոր պատասխան էին տվել, որից հետո հույս էինք ունեցել, որ կարող է բանավորը բավարարի, բայց պարզվեց, որ բանավորն ավելի վատն էր, ավելի խայտառակ էր, որի արդյուքնում օգտվեցինք կանոկարգ օրենքի այն մխանիզմից, որ կառավարության անդամի ապագա պաշտոնավարման հարցն ենք դնում և քվեարկություն եղավ, մերժվեց այդ հարցը, բայց ֆինասնաների նախարարը ստացավ 41 դեմ ձայն, այսինքն խորհրդարանական կառավարման կաբինետում կա նախարար, որին 41 պատգամավոր դեմ է: Կարծում եմ՝ սա ուղերձ է կառավարությանը, որ էդ նախարարը խնդիր ունի և շատ մշուշոտ ապագա, և սա դաս է մյուսներին, որ մյուս անգամ նման ձևով խորհրդարան չգան ու այդպես չպատասխանեն հարցերի»,- ասաց Մարուքյանը, տեղեկացնում է aysor.am:

Основная тема:
Теги: