«Դլե յամանը» Թայմ սքվերում
Ապրիլի 28-ին Նյու Յորքի Թայմ սքվերում տեղի է ունեցել ցեղասպանության հիշատակի օրվան նվիրված միջոցառում, տեղեկացնում է News.am-ը։
Միջոցառմանը ներկա էին ամերիկացի քաղաքական գործիչներ և հայ համայնքի ներկայացուցիչներ, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։
Իր խոսքում սենատոր Չաք Շումերը դատապարտել է նախկին և ներկայիս վարչակազմերին այն բանի համար, որ նրանք չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը և իրենց գործողությունները բացատրում են քաղաքականությամբ։ «Ես նրանց մեկ պատասխան ունեմ. երբ խոսքը վերաբերում է 1,5 միլիոն դաժանաբար սպանված մարդկանց, քաղաքականությունը չպետք է դեր ունենա»,- ասել է նա։
Սենատոր Ռոբերտ Մենենդեսը նշել է. «Մենք երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը»։
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնեն շնորհակալություն է հայտնել հայկական ծագում ունեցող ամերիկացիներին Հայկական հարցի կոմիտեի ջանքերին աջակցելու համար։
Այս տարի միջոցառմանը ելույթ է ունեցել երգիչ Էլի Բերբերյանը, որը կատարել է Շառլ Ազնավուրի «Ils Sont Tombes» երգը և «Դլե յամանը»։