Մեդվեդևը ժամանել է Երևան

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ապրիլի 29–ին ժամանել է Հայաստան:

ՌԴ կառավարության ղեկավարի օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 29-ի երեկոյան հանդիպում կունենա Դմիտրի Մեդվեդևի հետ, տեղեկացնում է News.am:

ՌԴ վարչապետը Հայաստան է ժամանել աշխատանքային այցով՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 30-ին Երևանում կայանալիք հերթական նիստին: