Արտակ Բեգլարյան. Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանության հիմնական խոչընդոտը Ադրբեջանն է

Չճանաչվածության և Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետևանքով Արցախի Հանարպետությունը մեկուսացված է միջազգային հանրությունից, ինչը ուղղակիորեն բացասական ազդեցություն է ունենում նաև մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի վրա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Մասնավորապես, ՄԻՊ–ի խոսքով, քաղհասարակությունը Արցախում բավականին թույլ կարողություններ ունի։ «Օրինակ, եթե միջազգային շփումներ լինեին և օտարերկրյա ռեսուրսներ մտնեին Արցախի Հանրապետություն, մեր քաղհասարակությունն ավելի ուժեղ կլիներ տարբեր խնդիրներ վերհանելու, առաջարկներ ներկայացնելու և նաև հանրային վերահսկողություն իրականացնելու առումով։ Քաղհասարակության հարթակում անկեղծ ասած ես չեմ տեսնում ՀՀ–ում գործող քաղհասարակությունների նախաձետնողականությունը և ոգևորությունը, որ Արցախում քաղհասարակությունն ավելի կարողունակ դառնա։ Այստեղի քաղհասարակության փորձը շատ կարևոր է, որ Արցախում ամրապնդվի մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը», տեղեկացնում է NEWS.am։

«Իմ քայլի» պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, որ իր մոտ տպավորություն կա, որ քաղհասարակության կողմից միջամտություն կլինի Արցախում քաղհասարակությանը համագործակցության առաջարկները, որին Արցախի ՄԻՊ–ը պատասխանեց. «Ես միջամտության խնդիր չեմ տեսնում, մենք երկու պետություն մեկ հարենիք ենք և հայրենիքի մի մասը չպետք է կտրված լինի այն բարիքներից, որոնք այստեղ արձանագրվում են»։

Основная тема:
Теги: