Հայաստանը հասանելիություն կստանա ռուսական արբանյակների տվյալներին

Տիեզերական գործունեության արդյունքների օգտագործման ոլորտում հայկական «Երկրատիեզերք» ընկերությունը հասանելիություն կստանա ռուսական Երկրի հեռահար զոնդավորման տիեզերական արբանյակների տվյալներին: Այս մասին նշված է «Ռուսական տիեզերական համակարգեր» ընկերության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է News.am:

Ռուսաստանի մայրաքաղաք հայկական պատվիրակության այցի ժամանակ տիեզերական գործունեության արդյունքների օգտագործման ոլորտում հայկական «Երկրատիեզերք» ընկերությունը համաձայնագիր է ստորագրել «Ռոսկոսմոսի» մեջ մտնող «Ռուսական տիեզերական համակարգեր» հոլդինգի հետ:

Երևանը պատրաստվում է ռուսական ուղեծրային խմբավորման տվյալներին հասանելիությունն օգտագործել պաշտպանության նախարարության համար լուսանկարների մշակման նպատակով: Ձեռք են բերվել նաև երկրատեղեկատվական ծառայությունների մշակման և ներդրման դեպքում կադրերի պատրաստման և փորձի ու տեխնիկական տվյալների փոխանակման պայմանավորվածություններ:

Համաձայնագրի շրջանակում կողմերը կարդիականցնեն Հայաստանում տեղակայված տվյալների ընդունման և մշակման կայանը: Մոսկվան և Երևանը մտածում են նաև համատեղ կառույցի ստեղծման մասին, որը կարող է զբաղվել Երկրի հեռահար զոնդավորման արբանյակների համար սարքերի պատրաստմամբ, ինչես նաև ծրագրային ապահովմամբ և տիեզերական լուսանկարների տվյալների մշակման ծառայություններով:

«Երկրատիեզերք» ընկերությունը Հայաստանում տիեզերական գործունեության առաջատար օպերատոր է և սերտորեն համագործակցում է պաշտպանական կառույցների հետ: Այն նաև այն ընկերություններից մեկն է, որոնք ԵՏՄ արբանյակների արտադրության պայմանագիր են ստորագրել: