ԼՈՒԾՈՂԱԿԱՆ… ՀԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ

Ինչ հոտ է գալիս եկամտահարկի հարթ սանդղակի մասին տափակ գաղափարից

Եկամտահարկի համահարթման մասին կառավարության գաղափարը շարունակում է ստեղծագործական ոգեշնչման աղբյուր ծառայել գրչակից եղբայրներիս և քույրերիս համար, իսկ վերջերս դա Ազգային ժողովի շենքի մոտ բերեցհավերի։ Այդ կերպ «Ահազանգ» քաղաքացիական նախաձեռնության բողոքի ակցիայի կազմակերպիչները իշխանություններին ուղերձ հղեցին այն մասին, որ հարկային նորարարությունը խորացնում է երկրում սոցիալական անհավասարությունը, խախտում սոցիալական արդարության սկզբունքը, այնպես որ պետք չէ ժողովրդին հիմար փետրավորների տեղ դնել։

«Հավերի խռովության» կազմակերպիչները, ինչպեսև բազմաթիվ ուրիշներ, համարում են, որ առանց այդ էլ բարձր աշխատավարձ ստացողների համար հարկային բեռի նվազեցումը 36%-ից և 27%-ից մինչ 23%-ի, ոտնահարում է նրանց իրավունքները, ովքեր ստանում են 150 հազար դրամից պակաս աշխատավարձ և որոնց համար եկամտահարկի դրույքաչափը մնում է անփոփոխ. նույն 23%-ը։ Ընդ որում հայտնի է, որ ամենաչքավորների կատեգորիան մեր երկրում թվաքանակով 10 անգամ գերազանցում է ամենահարուստների խավի քանակին։ Այնպես որ այստեղ իսկապես սոցիալական արդարության հոտ անգամ չի գալիս, այլ գալիս է, և բավական նողկալիորեն, հավի ծերտի հոտ։

Սոցիալական բարեփոխումների սատարման ժողովրդական լայն ալիքով կառավարման եկած իշխանությունն այսօր լոբբինգավորում է բնակչության բարձր եկամուտ ունեցողների՝ մեկ երրորդից էլ պակաս մասի շահերը, «փակագծից դուրս» թողնելով ճնշող մեծամասնության կարիքները և հիմնավորելով այդ «իր քայլը», հարկ է նշել, իբր, մարդկանց ավելի շատ աշխատել խրախուսելու կասկածելի փաստարկով։ Կարելի է կարծել, թե դա խթանման կարիք ունի

Ընդ որում կառավարությունը հորինել է ժողովրդական դժգոհության միանգամայն սպասելի ալիքը մեղմելու կոչված ճիզվիտական քայլ. հայտարարված է, թե եկամտահարկի դրույքաչափն աստիճանաբար, մինչև 2023 թվական, բոլորի համար կնվազեցվի մինչև 20%-ի, և հենց այդ ժամանակ էլ, իբր, մեղմացումից վերջապես կօգտվեն, բացի ամենքից, նաև աղքատները։ Բայց ստո՛պ

Ընդ որում, չգիտես ինչու, գրեթե չի հիշատակվում նաև մեկ այլ, եկամտահարկի հետ կապված նորարարություն։ Բանն այն է, որ կառավարության ռազմավարների մտահղացմամբ, եկամտահարկի դրույքաչափի 23%-ից մինչև 20%-ի նվազմանը զուգընթաց աճելու է քաղաքացիների կենսաթոշակային ծանրաբեռնումը։ Ինչպես հայտնի է, մինչև «թավշե հեղափոխություն» պարտադիր կուտակային Կենսաթոշակային ֆոնդին հատկացումները սահմանված էին հավասար հարաբերակցությամբ. 5% պահվում էր քաղաքացուց, ևս 5% ավելացնում էր պետությունը։ Այնուհետ պետական հատկացումների, պետբյուջեի ծանրաբեռնումն ավելացավ մինչև 7,5%, իսկ ապագա թոշակառուին մնաց 2,5%։

Բայց ողջ խորամանկությունն այն է, որ այդ հարաբերակցությունը երկար չի ձգվի, քանի որ եկեմտահարկի դրույքաչափի իջեցման հետ միաժամանակ քաղաքացիների կողմից Կենսաթոշակային ֆոնդին արվող հատկացումները կրկին կբարձրացվեն մինչև նախկին 5%, այսինքն կաճեն 2,5 %-ով։ Ընդ որում, ինչպես արդեն ասվեց, եկամտահարկի դրույքաչափը մինչև 2023 թվական նվազած կլինի ընդհանուր առմամբ 3%-ով։ Հարց. ի՞նչ օգուտ կունենա վերջին հաշվով ցածր եկամուտներ ունեցող քաղաքացին՝ հարկային երկու նորարարությունների զուգորդման արդյունքում։ Ճի՛շտ է։ Կես տոկոսՈրը ստանալու համար, ինչպես ասում են, դեռ պետք է ողջ մնալ։

Հարկային փոփոխությունների հիմքում ընկած է նախորդ՝ Կարեն Կարապետյանի աշխատակազմի խորքային գաղափարն այն առնչությամբ, որ մեր երկրում արտադրության եկամտաբերությունը սաստիկ զիջում է արտահանման չմիտված ոլորտների եկամտաբերությանը, ինչի արդյունքում կապիտալը, բնականաբար, ձգտում է, օրինակ, դեպի տարբեր մոլերի շինարարության, ծառայությունների, այլ ոչ թե արտադրության ոլորտ։ Եկամտաբերությունը և , համապատասխանաբար, հենց արտադրության ոլորտում ներդրումների գրավչությունը բարձրացնելու համար նախկին աշխատակազմը որոշում ընդունեց նվազեցնել ճնշումն անմիջական հարկերի վրա, որոնց թվին է պատկանում նաև եկամտահարկը, փոխարենը ավելացնելով անուղղակի հարկումը, ինչպիսին է ակցիզը։ Գաղափարը, ինչ խոսք, միանգամայն խելամիտ է, սակայն ներկայիս աշխատակազմը, պահպանելով բարեփոխման գլխավոր գաղափարատարրը, անցկացնում է դա առանց հաշվի առնելու սոցիալ-տնտեսական հետևանքների նրբությունները բնակչության լայն զանգվածների համար։ Չէ՞ որ մեկ բան է մտնել ունևոր խավի գրպանը, և միանգամայն այլ բան՝ վերջնականապես դատարկել չունևորի բարալիկ քսակը։

Հասարակ հարց. ի՞նչն է խանգարում իշխանություններին արտադրության մեջ կապիտալի ներդրումները խթանելու նույն այդ բարի նպատակով իջեցնել եկամտահարկը, պահպանելով աստիճանական սանդղակը։ Նրանց համար, ովքեր նախկինում վճարում էին 36% դրույքաչափով, սահմանել, օրինակ, 30%, 27% վճարողների համար՝ 22%, իսկ 23%-ի համար՝ 20%, ընդ որում ոչ թե 5 տարվա հեռանկարում, այլ միանգամից։ Արտադրության խթանման նպատակն այդպիսով կիրականացվեր Փաշինյանի աշխատակազմի առաջարկած տարբերակից ոչ վատ, բայց ըստ որում ողջ բնակչությունն անխտիր, այդ թվում ամենից աղքատները, անհապաղ կօգտվեին հարկային բարեփոխման բարիքներից։

Իսկ եթե աստիճանական սանդղակն անպայման պետք էր վերածել համահարթի, ապա ճիշտ կլիներ կա՛մ նախատեսել չհարկվող շեմ, կա՛մ զուգահեռաբար ներդնել անշարժ գույքի աստիճանական հարկ։ Չէ՞ որ եթե դու եկամտահարկի միջոցով չես վերաբաշխում եկամուտներն արդարաբար, երբ հարուստներն ավելի շատ են վճարում, քան աղքատները, ապա դա պետք է արվի գույքահարկի միջոցով, որի բարեփոխման նախագիծը մեզ խոստանում են ներկայացնել միայն տարեվերջին։ Դրա համար հորինվել է գեղեցիկ ձևակերպում. անցում եկամուտների հարկումից հարստության հարկման, երբ, օրինակ, սեփական տուն կամ ամառանոց պահելը այսօրվա իրողություններում կդառնա գրեթե շքեղություն։ Այսպիսով, կառավարությունը ունևոր բնակչության եկամտահարկի իջեցման տեսքով «լուծողականից» հետո պատրաստվում է «քաշել» նաև այդ կատեգորիային։

Առհասարակ հարկային դաշտը փոխելուց առաջ ընդունված է մի լավ մտածել, քանի որ եկամուտների վերաբաշխումը բարդ գործ է և ենթադրում է, մի կողմից՝ հարկատուների տարբեր խմբերի և, մյուս կողմից՝ պետության շահերի երկարաժամկետ հավասարակշռման անհրաժեշտություն։ Մասնավորապես, քննարկվող հարկային նորարարությունը կհանգեցնի պետբյուջեում ահռելի ճեղքի առաջացման, որն իշխանությունները մտադիր են փակել ակցիզային հարկի ավելացման ճանապարհով, այդ թվում՝ բենզինի, գազի, դիզելային վառելիքի և այլն։ Բայց այդ դեպքում թանկացումների շարանը շատ արագ կզրոյացնի նույնիսկ այն կես տոկոսը, որից 5 տարվա հեռանկարում տեսականորեն կարող էր օգտվել չունևոր բնակչությունը։

Մինչդեռ գալիք թանկացումներն ամենևին էլ տեսության ոլորտից չեն։ Բացի ակցիզային հարկերի բարձրացումից, հաջորդ տարվա հենց սկզբից մեզ կհեղեղի թանկացումների նոր ալիքը, կապված արտոնությունների շրջանի ավարտի և ԵԱՏՄ տարածքում երեք երկրներից ներկրվող ապրանքների մաքսատուրքերի համահարթման հետ։ Արդյունքում ներկրվող ապրանքները (ոչ ԵԱՏՄ-ական ծագման) կթանկանան 50-100%-ով, իսկ որոշ դեպքերում՝ բազմապատիկ։ Դժվար չէ կռահել, թե այդ պայմաններում ինչ է սպասվում բնակչության մեծամասնությանը, որին առանց այդ էլ, ասենք այսպես, երես չեն տվել ցածր հարկերով։ Մորթիր վերջին ածան հավին…

Основная тема:
Теги: