Հայաստանի ինը քաղաքներում կկայանա «Անմահ գունդ» քայլերթը

«Հայաստանի Անմահ գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ, հաղթանակների օրվա` եռատոնի խորհուրդն և դրա վերաբերյալ հիշողությունները սերունդներին փոխանցելու նպատակով անցկացնելու է «Անմահ գունդ» խորագրով քայլերթեր 9 քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Ալավերդիում, Հրազդանում, Մասիսում և Քասախ գյուղում, տեղեկացնում է Panorama.am:

«Հայաստանի Անմահ Գունդ» հայրենասիրական հասարակական կազմակերպության փոխանցմամբ, Երևանում ակցիան մեկնարկելու է մայիսի 9-ին՝ ժամը 13:00-ին՝ Արամ Խաչատրյանի հուշարձանի մոտից: Քայլերթի մասնակիցներն, ինչպես նախորդ տարիներին, իրենց հետ տանելու են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան ազատամարտի և ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նկարները:

Քայլերթին մասնակցելու են Հայաստանի ուսումնական հաստատությունների աշակերտներ և ուսանողներ, ՀՀ-ում ԱՊՀ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր այրեր, Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Հայաստանում բնակվող վետերաններ և այլոք:

«Անմահ գունդ» խորագրով քայլերթը Հայաստանում անցկացվում է չորրորդ տարին անընդմեջ։

Основная тема:
Теги: