Վարդանյանների ընտանիքից նվեր Երևանին

Երևանի կենտրոնում` քաղաքապետարանի դիմաց, բացվել է վերանորոգված այգի` 2800 շատրվաններով և 70 տեսակի 250 ծառերով։

Բացման պաշտոնական արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և մի շարք պատգամավորներ։ Կարմիր ժապավենը կտրեցին Հայկ Մարությանը և այգու նախագծի հեղինակ Կարեն Վարդանյանը։

Նշենք, որ այգի վերանորոգվել և ամբողջությամբ վերակառուցվել է Վարդանյանների ընտանիքի ֆինանսավորմամբ։ Աշխատանքների վրա ծախսվել է 5,3 միլիոն դոլար։ Այգում տեղադրված է 2800 շատրվան, 7 բրոնզե հուշարձան։ Այն զարդարված է հին հայկական գորգերի նախշերով և 70 տեսակի 250 ծառերով։ Այգու վերանորոգման աշխատանքների և խնամքի հետ կապված բոլոր ծախսերը 99 տարով հոգալու է Վարդանյանների ընտանիքը, քանի որ դա նրանց նվերն է 2800–ամյա մայրաքաղաքին։

Основная тема:
Теги: