GEFF ծրագիրը կտրամադրի 20 մլն դոլար

Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (Green Economy Financing Facility - GEFF) ընդհանուր հիմնադրամը ՀՀ–ում «կանաչ տեխնոլոգիաների» համար կազմում է 20 մլն դոլար, երեքշաբթի ասաց Հայաստանում GEFF նախագծի ղեկավարի տեղակալ Անդրո Բուտխուզին (Andro Butkhuzi) արևային լիզինգի թեմայով Ամերիաբանկի կողմից հրավիրված կոնֆերանսի ժամանակ, տեղեկացնում է newsarmenia.am։

Նա նշեց, որ ծրագիրը ֆինանսավորվում է ՎԶԵԲ–ի կողմից` գործարարներին և ֆիզիկական անձանց աջակցելու նպատակով, որոնք ներդնում են այսպես կոչված «կանաչ տեխնոլոգիաներում», իրականացնում են «կանաչ ներդրումներ։

«Նախագիծը մեկնարկել է համեմատաբար վերջերս, սակայն շուկայում միտումը շատ դրական է, պահանջարկը բավականին մեծ է և անգամ կարելի է ասել, որ Հայաստանում հիմա նկատվում է ներդրումների բում արևային էներգետիկայում», – ասաց Բուտխուզին։

Նրա խոսքով, գործարարներին շատ է հետաքրքրում էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուների, այդ թվում` արևի հնարավորությունների օգտագործումը ։

Նա նշեց, որ Հայաստանի մասով ՎԶԵԲ–ի կողմից ֆինանսավորվող ծրագրի ընդհանուր ֆոնդն այս պահին կազմում է 20 մլն դոլար, որից բիզնեսին արդեն տրամադրվել է մոտ 2–3 մլն դոլար։

«Ծրագիրը նախատսեված է 3–4 տարվա համար, և կա այլ ուղղություններով երկարաձգման հնարավորություն։ Հիմա մենք աջակցում ենք միայն մասնավոր բիզնեսին, սակայն ապագայում նախատեսում ենք ընդլայնել ծրագիրը ֆիզիկական անձանց համար, և կան բավականին լավ հեռանկարներ», – ասաց Բուտխուզին։

Նրա խոսքով, ծրագրի առանձնահատկությունը որոշակի ներդրումների խթանումն է, մասնավորապես, եթե գործարարը կառուցում է արևային ֆոտոէլեկտրակայան, ապա նա կարող է ստանալ քեշբեք` վարկի գումարի 20% չափով, այդ կերպ խթանելով էլեկտրաէներգիայի վերականգնվող աղբյուրներում կատարվող ներդրումները։

GEFF–ը ներկայացված է 24 երկրներում, որտեղ համագործակցում է ֆինանսավորմամբ զբաղվող 130 տեղական ֆինանսական կառույցների հետ։ Ծրագրի ներդրումային պորտֆելը կազմում է 4 մլրդ եվրո։ GEFF–ն արդեն ֆինանսավորել է 120 հազար նախագիծ էներգարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում, ինչի հաշվին հաջողվել է տնտեսել 7 մլն տոննա ածխաթթու գազի արտանետում։

Հայաստանում GEFF–ը հայկական բանկերին տրամադրում է վարկային գծեր մասնավոր հատվածի ֆինանսավորման համար, ինչպես նաև տրամադրում է տեխնիկական աջակցություն բանկերին և հաճախորդներին ներդրումային ծրագրի գնահատման և արդյունավետության համար։

Основная тема:
Теги: