ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին վճարել ավելի քան 138 հազար եվրո Գայանե Թադևոսյանի գործով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Գայանե Թադևոսյանի գործով վճիռ է կայացրել ընդդեմ Հայաստանի։

Թադևոսյանը հայց էր ներկայացրել, որի համաձայն՝ խախտվել են նրա իրավունքները պետությանը գույքի օտարման ընթացքում։ Խոսքը 240.2 քառակուսի մետր շինության մասին է Երևանի կենտրոնում։ Պայմանագրի կնքումից և 265 020-ի չափով առաջին վճարումը կատարելուց հետո դատախազությունը պարզել է, որ Թադևոսյանի սեփականությունը գնահատվել է շուկայական արժեքից բարձր։ Պետությունը պահանջել է, որպեսզի Թադևոսյանը վերադարձնի գումարի մի մասը։ Ավելին, Թադևոսյանին սպառնացել են, որ չվճարելու դեպքում նրա դեմ պետական միջոցների հափշտակման գործ կհարուցվի։

Դատարանը վճռել է, որ տեղի է ունեցել Արձանագրությւոն 1-ի 1-ին հոդվածի խախտում, այն է՝ խախտվել է սեփականության պաշտպանության իրավունքը։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Հայաստանին Թադևոսյանին վճարել 133,958 հազար եվրո, 2000 եվրո՝ որպես բարոյական վնաս և 300 եվրո դատական ծախսերի համար, տեղեկացնում է NEWS.am։

Основная тема:
Теги: