AI. Չի կարելի Բաքվին թույլ տալ քողարկել հեղինակությունը սպորտի միջոցով

«Amnesty International» իրավապաշտպան կազմակերպությունն ուժեղացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա՝ հայտարարելով, որ չի կարելի Ադրբեջանին թույլ տալ սպորտի միջոցով մաքրել իր սարսափելի հեղինակությունը մարդու իրավունքների ոլորտում՝ բարձր մակարդակի ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելով, գրում է Press Association-ը:

Կազմակերպության բրիտանական գրասենյակի տնօրեն Քեյթ Ալենը նշում է, որ հարկավոր է ապահովել, որ Ադրբեջանում չթույլատրվի սպրոտյաին միջոցառումների միջոցով մաքրել մարդու իրավունքները ոտնահարողի հեղինակությունը:

«Ադրբեջանը մարդու իրավունքների սարսափելի խախտումների իրավիճակում է, երբ դաժանաբար հարձակումների են ենթարկվում լրագրողները, բլոգերները և իրավապաշտպանները: Անարդար դատական գործընթացները և զրպարտիչ արշավները երկրում սովորական երևույթ են»,- նշել է նա:

Նրա խոսքով՝ երկրում ձերբակալում են ԼԳԲՏ համայքնի ներկայացուցիչների և անգամ երկիրը լքող մարդիկ ենթարկվել են հետպանդումների:

«Կառավարությունները շատ հաճախ են հայտնի սպորտային մրցություններն օգտագործում ռեպրեսիվ քաղաքականությունից և մարդու իրավունքների խախտումներից ուշադրությունը շեղելու համար՝ դրա փոխարեն ցուցադրելով ազնիվ երկրի կերպար», - նշել է նա՝ հավելելով, որ այդ իրավիճակը քողարկելու հերթական փորձ է «Արսենալ-Չելսի» հանդիպման անցկացումը:

News.am-ը հիշեցնում է, որ Ադրբեջանի կառավարությունը հրաժարվել է վիզաներ տրամադրել հայկական ծագմամբ բրիտանացի երկրպագուներին:

Основная тема: