2019-05-27 10:44
Լրատվական գործակալություններ
0
Երեք հայ երաժիշտներ հայտնվել են լավագույն թոփ-30-ում
Աշխարհահռչակ երաժիշտներ Սամվել Երվինյանը, Սերգեյ Խաչատրյանը, ինչպես նաև Արա Մալիկյանը (Իսպանիա) ընդգրկվել են աշխարհի` ներկայում ապրող լավագույն ջութակահարների թոփ-30-ում, հայտնում է Культура-ВРН կայքը:
Արդիականության ամենաականավոր ջութակահարների վարկանիշը կազմվել է դասական երաժշտություն սիրող մի քանի հազար օգտատերերի քվեարկության արդյունքներով:
Առաջին հինգ հորիզոնականներում են` Իցհակ Փերլմանը (ԱՄՆ-Իսրայել), Հիլարի Խանը (ԱՄՆ), Մաքսիմ Վենգերովը (Ռուսաստան-Իսրայել), Դևիդ Գարեթը (Գերմանիա) և Աննե Սոֆի Մուտերը (Գերմանիա):