Զասը կայցելի Երևան

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու, Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի Հայաստան, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ավելի վաղ ՀԱՊԿ պետքարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2020 թվականի հունվարի 1-ից կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը` Բելառուսի անվտանգության խորհրդի ներկայիս պետական քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Ի լրումն Բիշքեկում ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղարի թեկնածության դիտարկման որոշման այսօր Հայաստան կայցելի Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղար Ստանիսլավ Զասը»,- ասաց Նաղդալյանը:

ԳԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է 2018 թվականի աշնանից, երբ Հյաաստանն առանց ընթացակարգերը գործընկերների հետ համաձայնեցնելու վաղաշաժամկետ հետ կանչեց իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին, ով այդ պաշտոնում կանոնադրությամբ նախատեսված երեք տարիներից աշխատել է 1.5 տարի:

ՀԱՊԿ կազմում են` Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը և Տաջիկստանը: