Վարչապետի որոշմամբ 25 փոխնախարար ազատվել է պաշտոնից

Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:

Այսպիսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալների պաշտոններից ազատվել են Կարեն Իսախանյանը, Լիլիա Շուշանյանը, առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոններից ազտավել են Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Ալբերտ Բաբայանը,

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալների պաշտոններից՝ Արմեն Արզումանյանը, Բագրատ Բադալյանը, Գեղամ Վարդանյանը, 

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Լուսինե Առաքելյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը,

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը, Տիգրան Գաբրիելյանը,

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը,

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանը,

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը և Գևորգ Լոռեցյանը,

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր Գրիգորյանը, տեղեկացնում է Panorama.am։

Основная тема:
Теги: