33 հազար 400 քմ տարածք են ականազերծել

Սիրիա մեկնած հայ բժիշկներն արդեն վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի։

Այս մասին տեղեկացնում են Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոնից` ներկայացնելով փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը ընկած ժամանակահատվածում հայ մասնագետների խմբի կատարած ողջ աշխատանքը։

«Սիրիայի Արաբական Հանրապետությունում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի սակրավորները տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել: Մարդասիրական խմբի բժիշկները վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի, թերապևտիկ բնույթի բուժօգնություն է ստացել 801 քաղաքացի, 1354 կլինիկալաբորատոր հետազոտություն է իրականացվել: Բուժօգնություն ստացած քաղաքացիների թվում շատ են երեխաները»,–ասված է հաղորդագրության մեջ:

Սիրիայի բնակիչները պարբերաբար երախտագիտություն են հայտնում հայ մասնագետներին՝ կարևոր առաքելության համար՝ այն որակելով եղբայրական աջակցություն: Մարդասիրական առաքելությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ փետրվարի 8–ին ՀՀ պաշտպանության նախարարությունը 83 հոգուց բաղկացած մասնագետների խումբ էր գործուղել Սիրիա` հումանիտար առաքելություն իրականացնելու, տեղեկացնում է armeniasputnik.am։

Основная тема:
Теги: